Հայաստանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում խնդրանքով դիմել է աշակերտներին և ուսանողներին.
«Շատ սիրելի ԱՇԱԿԵՐՏՆԵՐ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, այս հրապարակումն առաջին հերթին ուղղված է Ձեզ: Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության:
Ուրեմն, քանի որ մեծամասամբ տիրապետում եք սոցիալական ցանցերի գործիքներին, ունեմ այսպիսի մի խնդրանք:
Նախ, դուք ծանոթացեք այս պաստառի բովանդակությանը, խստորեն հետևեք դրա պահանջներին, քանի որ վարակների տարածման այս փուլում նման միջոցառումները զգալի նվազեցնում են տարածումը:
Այնուհետև ծանոթացրեք այս պաստառի բովանդակությանը Ձեր տնեցիներին, ովքեր, գուցե, չեն օգտվում սոցիալական ցանցերից, մասնավորապես՝ տատիկ-պապիկներին: :)
Ու ամենակարևորը՝ բոլոր հնարավոր միջոցներով այս պաստառը լայն տարածեք ձեր էջերում, տարբեր խմբերում, չաթերում և այլն: Սույնով մեծ ծառայություն մատուցած կլինեք պետությանը:
Դե ինչ, ի գործ»,- գրել է նախարար Հարությունյանը: