Հունաստանի խնդրանքով՝ Եվրամիության խորհուրդը Իդլիբի հարցով առաջիկա օրերին արտահերթ նիստ կանցկացնի՝ արտգործնախարարների մակարդակով: Հունաստանը վերջին օրերին բախվել է Թուրքիայից եկող սիրիացի փախստականների հոսքին, որոնց սահմանի մոտ են հասցնում թուրքական ավտոբուսները:
Իդլիբում զինված բախումների ֆոնին Անկարան որոշել է բացել ԵՄ-ի հետ սահմանը սիրիացի փախստականների համար: Թուրքիայի ներքին գործերի նախարարը ավելի վաղ նշել էր, որ թուրք սահմանապահներն արդեն 76 հազար փախստականի են թույլ տվել անցնել դեպի Եվրամիություն։