Այսօր առավոտյան Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում զինված տղամարդը հրաձգություն է սկսել առևտրի կենտրոններից մեկում, ինչի հետևանքով շենքի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց, 30 հոգի էլ պատանդ են վերցվել:
Տեղեկությունների համաձայն՝ հարձակվողը առևտրի կենտրոնի անվտանգության նախկին աշխատակից է, գրեթե բոլոր պատանդները կենտրոնի աշխատողներ են:
Ոստիկանությունը բանակցում է առևանգչի հետ, շենքում եղողները տարհանվել են: