«Արմենիա» ավիաընկերության ղեկավարությունը, պայմանավորված վերջին իրադարձություններով, ինչպես նաև հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, համաձայն որի հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացրել մինչև մարտի 22-ը ներառյալ չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները,- ֆեյսբուքյան էջում
գրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը:
Ուղևորներիի տոմսերը կվերադարձվեն կամ կփոխանակվեն առանց հավելյալ տուգանքների,- ասվում է գրառման մեջ: