Արցախում ունենք այն բոլոր հնարավորությունները, որոնք, նոր կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրվելու պարագայում, հնարավորություն կտան մեկուսացնելու հիվանդին և ստացիոնար բուժում իրականացնելու,- ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:
Նախարարի խոսքով՝ առկա են բոլոր միջազգային ստանդարտներին համապաստխան շենքային պայմաններ, վերազինված են բժշկական պարագաներով ու անհրաժեշտ դեղորայքով, ինչպես նաև անձնակազմը վերապատրաստված է: