Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում, նոր կորոնավիրուսի գրանցված դեպքով պայմանավորված, մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել բոլոր ուսումնական հաստատություններում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է գործատուներին՝ ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին կամ ոչ լրիվ օրով աշխատանքի հաճախելուն:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ պարագայում աշխատողների բացակայությունը հարգելի համարելու հարցը աշխատանքային օրենսդրությամբ կարգավորված չէ: