Աբխազիայում մարտի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, որը խստացնում է պատժամիջոցը թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:
Թմրամիջոցների ապօրինի արտադրության, վերամշակման, ձեռքբերման, պահպանման, տեղափոխության, առաքման, առք ու վաճառքի համար, կախված թմրանյութերի քանակից, նախատեսված է 300-ից 1.2 միլիոն ռուբլի տուգանք, ութից մինչև 15 տարի ազատազրկում: Նոր օրենքով նախատեսվում է նաև ցմահ բանտարկություն կամ մահապատիժ: