Ryanair լոուքոսթերի ղեկավարությունը մարտի 2-ին տեղեկացրել է, որ կորոնավիրուսի պատճառով կրճատում է իր թռիչքները: Ընկերությունը հաղորդում է, որ նախնական սահմանափակումը վերաբերում է հիմնականում Իտալիայի ուղղությանը՝ մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը:
«Ryanair-ը շարունակում է ուշադիր հետևել ամրագրումների գործընթացին և շարունակում է ճկուն գրաֆիկ սահմանել՝ կապված իրավիճակի զարգացման հետ»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: