Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում ուղիղ տեսակապով տեղեկացրեց, որ 9 կասկածելի դեպքերով թեստերի պատասխանները ստացվել են և բացասական են: Այսինքն՝ այդ քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Հաստատվել է, որ նրանք ուղղակի մրսած են:
Եթե կլինեն կասկածելի դեպքեր, ապա կստուգվեն. աշխատանքները շարունակական են, նշեց վարչապետը, ապա ընդգծեց, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիների, կորոնավիրուսով ախտորոշված հայրենակցի մոտ նկատելի նեգատիվ փոփոխություն չկա, ջերմություն ևս չունեն: