Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը դարձավ ՀՀ նորանկախ պատմության ամենաարյունոտ էջերից մեկը։ Երևանի կենտրոնում տեղի ունեցան զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ: Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 մարդ՝ 2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով:
Ներկայացնում ենք իրադարձությունների վավերագրությունը, դրա իրավական գնահատականները, որոնց առ այսօր համարժեք պատասխան չի տրվել։