Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ արտգործնախարարության Ասիայի երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը մեկնաբանել է «Թալիբան» շարժման հետ մոսկովյան բանակցությունների հնարավորությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք նման շփումների, որովհետև թալիբնե՛րն են պատրաստ դրան և հասկանում են Ռուսաստանի, որպես արտաքին դերակատարի, կարևորությունն աֆղանական կարգավորման մեջ: Հետևաբար, մենք պատրաստ ենք դրան, բայց այս պահին դա չէ խնդիրը. մենք նախ՝ պետք է ավարտենք մի գործը, նոր կենտրոնանանք միջաֆղանական բանակցություններ սկսելու վրա»,- հայտարարել է Քաբուլովը:
Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգների և «Թալիբան» շարժման միջև կնքված համաձայնագրով մեկնարկելիք միջաֆղանական երկխոսությունը կսկսվի փաստաթղթի ստորագրումից 10 օր անց: