Կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք չեն բժշկական դիմակներ: Հակառակը՝ դրանք բարձրացնում են վարակով ախտահարվելու ռիսկը:
Forbes-ը գրում է, որ եթե նույնիսկ կորոնավիրուսը Ձեր կողքին է, ապա այդ դեպքում էլ պետք չէ կրել բժշկական, ռեսպիրատոր կամ այլ տեսակի դիմակներ: Այս մասին հայտնում է Այովայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Էլի Պերենչևիչը:
Ըստ մասնագետի, չկա որևէ փաստ, որը դիմակը մարդուն պաշտպանել է կորոնավիրուսի վարակից: Մարդիկ դիմակները սխալ են կրում, ինչը բարձրացնում է վարակվելու ռիսկը, քանի որ նրանք ավելի շատ են դիպչում իրենց դեմքին: Սակայն, նույնիսկ եթե մարդը գիտի իր անելիքն ու եթե ձեռքերով չդիպչի դեմքին, ապա միևնույն է պետք չէ դիմակ կրել:
Դիմակ պետք է կրել միայն այն դեպքում, եթե մարդը հիվանդ է և պետք է դուրս գա տանից: Հիվանդը դիմակը կրում է, որպեսզի չվարակի մյուսներին: Հակառակ դեպքում առողջ մարդը դիմակ չպետք է կրի: