Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ որոշում է կայացվել ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով դադարեցնել կրթական գործընթացը։
«Գարնանային արձակուրդները կտեղափոխենք մի շաբաթ առաջ, որպեսզի ընդհանուր առմամբ նաև ուսումնական պրոցեսը չտուժի։ Մի քանի օրում կհասկանանք ավելի մանրամասն, թե ինչ է կատարվում և այդ տրամաբանության մեջ էլ կկայացնենք հետագա որոշումները»։