Դիմակների դեֆիցիտ կա բոլոր երկրներում, և պետք է մեծացնել դրանց մատակարարումը Հայաստան: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ արդեն 165 հազար դիմակ ներկրվել է, 50 հազար էլ կհասնի մի քանի օրում բժշկական հաստատությունների կարիքը բավարարելու համար:
«Հայաստանում չկա դիմակների արտադրություն, քանի որ աշխարհում արտադրության ծավալներն արդեն մեծ են, բայց հիմա ես կոչ եմ անում մեր գործարարներին զբաղվել այդ հարցով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ խոսքը արտադրություն հիմնելու մասին չէ, քանի որ դա այս պահին հնարավոր չէ՝ չկա հումք, չկան սարքավորումներ:
Ըստ Ա.Թորոսյանի՝ պետք չէ դիմակներ կրել փողոցով քայլելիս, դիմակ պետք է կրել փակ տարածքներում՝ հատկապես հիվանդ մարդկանց հետ շփվելիս: