Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։
«Նույն ժամանակահատվածում, Երևանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաև քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։
*Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում և մշակույթի և սպորտի մանկապատանեկական կենտրոններում»,- գրել է Կարապետյանը։