Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսը Հայաստան հասնելու առաջին դեպքի թեմայով հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ թեմայի շուրջ համաշխարհային մակարդակով շահարկում կա։
«Ու մենք սրան անվանում ենք ոչ թե վիրուսի էպիդեմիա, այլ տեղեկատվական էպիդեմիա։ Երբ որ տարբեր երկրներ, քաղաքական պայքարի գործիք են դարձնում այս վիրուսը իրանց հակառակորդ երկրների նկատմամբ»։
Թորոսյանի խոսքով՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին հակառակորդների դեմ ևս կիրառվում է այս «գործիքը»՝ մի քաղաքական ուժը մյուսի դեմ՝ նույնիսկ զարգացած Արևմտյան Եվրոպայում, երբ օրինակ շվեյցարական որոշ քաղաքական ուժեր պնդում էին, որ Իտալիայի հետ սահմանը պետք է փակվի։
«Նույնն իհարկե է տեղի է ունենում Հայաստանում, բայց մենք օբյեկտիվ և թափանցիկ լինելով բոլորի առաջ, կարծում եմ՝ մենք կկարողանանք հաղթահարել այդ տեղեկատվական էպիդեմիան առնվազն մեր երկրի ներսում»։
Նախարար Թորոսյանը խոստացավ, որ առավել հախաճակի կսկսեն տեղեկատվություն մատուցել, միգուցե նույնիսկ նոր ձևաչափ մտածեն՝ գուցե լրագրողների հետ պարբերաբար հանդիպելու տարբերակով։