Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ կրկնակի քննությամբ հաստատվել է նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ։
«Դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները կներկայացնեմ վաղը ժամը 12:00 առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ»,- գրել է Թորոսյանը։