Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, որի մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։
«Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են Գոլդեն Փելես հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում։
Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ»,- գրել է Թորոսյանը։