Կատարի իշխանությունները հայտարարել են իրենց երկրում գրանցված կորոնավիրուսի առաջին դեպքի մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը, հավելելով, որ վարակվածը Իրանից վերադարձած 36-ամյա տղամարդ է:
Ըստ նույն աղբյուրի՝ Սաուդյան Արաբիան, այսպիսով, Ծոցի միակ երկիրն է, որտեղ դեռևս կորոնավիրուսի հայտնաբերման փաստ չի գրանցվել կամ գոնե այդ մասին չի հայտարարվել: