ՀՀ քաղաքացիների վերադարձն Իրանից շարունակվելու է, բեռնափոխադրումներ նույնպես կշարունակվեն՝ հսկողությամբ: Այդ մասին հրավիրած մամուլի ասուլիսին նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա ասաց, որ հավանաբար կերկարաձգվեն մարդկանց փոխայցերի սահմանափակումները, քանի որ առաջնայինն, ըստ նրա, մեր քաղաքացիների առողջությունն է:
Անդրադառնալով պատվաստանյութերի փորձարկմանը՝ նախարարը նշեց, որ կապի մեջ են Նուբար Աֆեյանի հետ, որի ընկերությունն է ստեղծել պատվաստանյութերից մեկը:
«Եթե հաստատվի, որ փորձարկումը մարդկանց դեպքում կարելի է, մենք ևս կկիրառենք: Սակայն կարծում եմ, որ այդ ժամանակ արդեն համաճարակն անցած կլինի և պատվաստանյութի փորձարկման անհրաժեշտություն չի լինի»,- ասաց Ա.Թորոսյանը: