Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից գիշերը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը: ՀՀ Պն խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 1lurer.am-ին ասել է, որ կրակոցները եղել են թե հայկական մարտական դիրքերի, թե Ոսկեպար գյուղի ուղղությամբ: Կրակոցները տևել են մոտ երկու ժամ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Կրակոցների հետևանքով վնասվել է գյուղացիներից մեկի տան պատշգամբը: Գնդակներից մեկն էլ կպել է գյուղի գազատար խողովակին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հակառակորդը կրակել էր նաև Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի ուղղությամբ: