Կորոնավիրուսով պայմանավորված՝ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 2-ին և կտևեն մինչև մարտի 8-ը ներառյալ։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարարը։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդակցության արդյունքում, որին մասնակցել են վարչապետը, առողջապահության նախարարը և այլ պաշտոնյաներ։
«Դա թույլ կտա թոթափել լարված իրավիճակը․ որոշումը վերաբերվում է դպրոցներին, քոլեջներին, ուսումնարաններին և բուհերին»,- ասել է Արայիկ Հարությունյանը։