ԱՄՆ Վաշինգթոնի նահանգում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը: Այդ մասին հաղորդվում է երկրի Առողջապահության դեպարտամենտի Twitter-ի միկրոբլոգում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր չի տրամադրի բոլոր այն անձանց, որոնք վերջին 14 օրերիի ընթացքում եղել են Իրանում:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը COVID-19-ի տարածման վտանգը, դարձյալ Twitter-ում, շատ բարձր էր գնահատել: