Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հոգեհանգստյան արարողությանը հարգանքի տուրք են մատուցել քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ:
Սամվել Կարապետյանը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի Երևանյան գրասենյակի նախագահն էր: 1978-ից լուսանկարում, չափագրում և նկարագրում էր հայկական հուշարձանները պատմական Հայաստանի ամբողջ տարածքում։
Հուշարձանագետը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Հայկական հուշարձանների ոչնչացման իր փաստերը 2007 թ. Կարապետյանը ներկայացրել է ԱՄՆ Կոնգրես և 2008 թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարան: