ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ խորապես վշտացած է Սամվել Կարապետյանի՝ ականավոր պատմաբանի և միջնադարյան ճարտարապետության ու հայկական պատմական հուշարձանների հետազոտողի կորստով:
«Նրա Հայկական ճարտարապետության հետազոտությունների հասարակական կազմակերպությունը նշանակալի ներդրում ունի մեր ազգային ժառանգության ընկալման և արժևորման գործում»,- գրել է նախարար Մնացականյանը: