Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը, հայտարարելով Աստանայի համաձայնագրերի լիարժեք իրականացման անհրաժեշտության մասին:
Նշվում է, որ նախագահները առարկայորեն են դիտարկել Սիրիայի իրավիճակը՝ Իդլիբի ապառազմականացման գոտում լարվածության աճի համատեքստում:
«Ընդհանուր կարծիք է հայտնվել Աստանայի ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրագործման անհրաժեշտության վերաբերյալ, որոնք, առաջին հերթին, վերաբերում են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի պայմաններում ահաբեկիչների դեմ պայքարին»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Ռուսաստանի և Իրանի ղեկավարները նշել են համաձայնագրի պահպանման կարևորությունը, ինչը նշանակալի գործոն է միջազգային անվտանգության պահպանման գործում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռոհանին աջակցում է Սիրիայի հարցով քաղաքական երկխոսությանը: