Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխության 2019-ի լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Լաջ Լիի «Թշվառները»։
Ֆիլմը ոմն Ստեֆանի մասին է, որը ծառայության է անցնում ոստիկանության հանցավորության դեմ պայքարի բաժանմունքում։ Ֆիլմի ընթացքում լարված հարաբերություններ են առաջանում ֆրանսիական երկու հանցախմբերի միջև։
«Ռեժիսորական լավագույն աշխատանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Ռոման Պոլանսկիին «Սպան և լրտեսը» ֆիլմին։ Պոլանսկին և իր թիմը ֆեմինիստուհիների սպառնալիքների պատճառով ներկա չէին արարողությանը. ռեժիսորին մեղադրում են 44 տարի առաջ ֆրանսիացի դերասանուհու բռնաբարության համար։
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակ է ստացել Ռոշդի Զեմը, որը խաղացել է «Աստված իմ» ֆիլմում, կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակ է շնորհվել Անաիս Դեմուստիեին՝ «Ալիսան և քաղաքապետը» ֆիլմի համար։