Փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-ին՝ շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան, 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում՝ փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին, 2-ին սպասվում է անձրև: Մարտի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: