Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ կիրակի՝ մարտի 1-ին՝ ժամը 18-ին, երթ է անցկացվելու՝ նվիրված 2008 թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին։
Երթը կմեկնարկի Երևանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան։ Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրել է միանալ երթին: