Մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար նույն օրը՝ ժամը 11․00-ից երկկողմանի արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Թումանյան փողոցում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Շահումյան հրապարակ ուղղությամբ և Բեյրութի փողոցում։
Ժամը 17․00-ից արգելվելու է երթևեկությունը Թումանյան փողոցում՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Տերյան փողոցում՝ Տերյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ և Տերյան-Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց-Սայաթ Նովայի պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկինի-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Սախարովի հրապարակ, Արամի փողոցում՝ Արամի-Նալբանդյան փողոցների խաչմերուկից դեպի Արամի-Աբովյան փողոցների խաչմերուկ, Հանրապետության հրապարակում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Խորենացու փողոցում՝ Խորենացու-Զաքիյան փողոցների խաչմերուկից Շահումյան հրապարակ, Խորենացիու-Իտալիայի փողոցների խաչմերուկից դեպի Խորենացու-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցների խաչմերուկ, Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ կրկեսի խաչմերուկից Մյասնիկյան արձան ուղղությամբ և Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Մյասնիկյան արձանի ուղղությամբ և Արգիշտիի փողոցը՝ Արգիշտիի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Մյասնիկյան արձանի ուղղությամբ։