ՄԱԿ-ը պատրաստվում է մարդասիրական առաքելություն ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտք՝ տեղում իրավիճակը ուսումնասիրելու համար: Այս մասին, ըստ Интерфакс-ի, հայտարարել է կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դուջարիչն էլ փոխանցել է, որ Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է տարածաշրջանի էսկալացիայի կապակցությամբ:
«Հենց այդ նպատակով են ընթանում մարդասիրական առաքելության նախապատրաստությունները»,- ասել է խոսնակը: