Փարիզում հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի վեց ամենախոշոր երկաթուղային կայարաններից մեկում: Ֆրանսիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայություններին հաջողվել է մարել «Լիոն» կայարանի կրակը: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմիններն անմիջապես տարհանել են բոլոր ուղևորներին ու կայարանի աշխատակիցներին:
Վերջին տվյալների համաձայն՝ կայարանը միտումնավոր է հրկիզվել: Երկաթուղայինների արհմիության ներկայացուցիչը հայտնել է, որ հրդեհի հեղինակներն այն մարդիկ են, որոնց դուր չի եկել կայարանի մոտակայքում տեղի ունեցած համերգը:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ անհայտ անձինք հրկիզել են կայարանի մոտ կայանված ավտոմեքենաները, աղբամանները: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 71 մարդ: