Հոնկոնգում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսի վարակման ոչ թե կենդանուց մարդուն, այլ՝ հակառակ դեպք: Շունը վարակվել է իր տիրոջից: Վարակի ախտանշաններով հիվանդը հոսպիտալացվել է, որից հետո նրա ընտանի կենդանուն կարանտինի մեջ են վերցրել: Շան արյան մեջ հայտնաբերվել են վարակի հետքեր, սակայն համապատասխան ախտանշաններ կենդանու մոտ չեն եղել: