Չինաստանի առողջապահության հարցերի՝ պետական հատուկ փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չուն Նանշանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսի դեմ Չինաստանի պայքարի միջոցներին, ինչպես նաև վարակի իրական աղբյուրին ու ամենակարևորը՝ համաճարակը վերահսկելու ժամկետներին վերաբերող հարցերին: Այս մասին հոդված է հրապարակել չինական People.cn պարբերականը:
Չինաստանի գլխավոր փորձագետներից մեկի խոսքով՝ Չինաստանը համոզված է, որ համաճարակն իր վերահսկողության տակ կվերցնի ապրիլի վերջին:
Փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չուն Նանշանի հավաստմամբ՝ վարակված հիվանդների թիվը կանխատեսելիս հաշվի է առնվում երկու գործոն՝ պետական լուրջ միջամտությունն ու Գարնան տոնի կապակցությամբ մարդկանց հոսքի տեղաշարժը: «Մենք համոզված ենք, որ ապրիլի վերջին համաճարակային իրավիճակն ամբողջությամբ վերահսկողության տակ կվերցվի»:
Փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չուն Նանշանը հայտնում է. «Համաճարակի կանխատեսումների ժամանակ մենք առաջին հերթին ուսումնասիրում ենք Չինաստանի, և չենք դիտարկում արտասահմանյան երկրներում ստեղծված իրավիճակը: Այժմ արտասահմանում նույնպես գրանցվել են վարակի դեպքեր: Կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում, սակայն դա չի նշանակում, որ վարակը ծնունդ է առել Չինաստանում»:
Փորձագետի հավաստմամբ՝ վարակների 80 տոկոսն առաջանում է կենդանիներից, հատկապես՝ հարավային շրջանների վայրի կենդանիներից, որոնք էլ մարդկանց են փոխանցում վարակը: Հայտնի է դարձել, որ կորոնավիրուսի վարակը տարածել են չղջիկներն ու չինական մողեսը: Չինաստանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չինական մողեսն ունի հոմոլոգիական (ծագմամբ ու կառուցվածքով իրար համապատասխանող) ամենաբարձր վարակը:
Չինաստանի փորձագիտական հանձնաժողովի ղեկավարի հավաստմամբ՝ «կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարի համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, քանի որ սա մարդկության և ոչ թե առանձին պետությունների հիվանդություն է»: