Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախանշված է Մոսկվայում մարտի 5-ին կամ 6-ին: ժամկետները հստակեցրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ Սիրիայի Իդլիբ շրջանի հակամարտության կարգավորման հիմնահարցը կարող է լուծվել միայն երկու երկրների նախագահների հանդիպման շրջանակում: