Կորոնավիրուսի վարակի վերաբերյալ վերջին զարգացումները մտահոգիչ են Հարավային Կորեայում, որտեղ մեկ օրվա ընթացքում արձանագրվել է վարակման 594 դեպք՝ ընդհանուր առմամբ, հասնելով 2931-ի: Պաշտոնական Սեուլը բնակիչներին հորդորել է մնալ տանը, քանի որ երկրում ծայրահեղ վիճակ է: Չինաստանից հետո վարակի ամենամեծ օջախը Հարավային Կորեայում է:
Չինաստանում մահվան 47 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը՝ 2835 է: Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 79251, իսկ ամբողջ աշխարհում վարակակիրների թիվը հասնում է 83 հազարի:
Իտալիայում արձանագրվել է վարակի 650, մահվան՝ 17 դեպք: Իտալիան Եվրոպայում վարակման ամենամեծ օջախն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ կորոնավիրուսի վարակի տարածումն օրեցօր ավելի է ընդլայնվում: