Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
Վարկանիշային նոր աղյուսակում Լևոն Արոնյանը, ինչպես նախորդ ամիս, 6-րդն է: Հայաստանից 100 լավագույնների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (51-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ). առաջադիմել է Կարեն Գրիգորյանը (78-րդ տեղ):
Մրցաշարային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենն է: