Իտալիայի Ա սերիայի առաջնության 26-րդ տուրի մի շարք հանդիպումներ կորոնավիրուսի վտանգի պատճառով հետաձգվել են:
Հայտնի է, որ այսօրվա «Ուդինեզե» - «Ֆիորենտինա», ինչպես նաև վաղը կայանալիք ևս 4 հանդիպում տեղափոխվել են մայիսի 13-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ա սերիայի հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսատեսի: