Սիրիական ավիահարվածների հետևանքով դարձյալ մեկ թուրք զինծառայող է զոհվել Սիրիայի Իդլիբի նահանգում, ևս 2 զինծառայող վիրավոր են: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ռազմական գերատեսչությանը: Նույն աղբյուրի համաձայն՝ թուրքական ստորաբաժանումները շարունակում են գրոհել սիրիական բանակի ուղղությամբ:
Նշվում է նաև, որ փետրվարի 28-ի լույս գիշերը զոհված թուրք զինծառայողների թիվն այսօր հասել է 33-ի. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է: