Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրի կառավարությունը սկսել է Թուրքիայում ապաստան ստացած սիրիացի փախստականներին թույլատրել մեկնել Եվրոպա: Այսպիսով, պաշտոնական Անկարան փախստականների առջև դռները բացել է դեպի Հին աշխարհ: Թուրքիայի իշխանությունը հայտնել է, որ մտադիր չէ այսուհետև ընդունել սիրիացիներին:
«Ի՞նչ արեցինք երեկ: Մենք բացեցինք դռները: Մենք այլևս չենք փակի դրանք: Եվ ինչո՞ւ: Որովհետև Եվրամիությունը պետք է կատարի իր խոստումը»:
Նախօրեից Թուրքիայի սահման են հասել արդեն 18 հազար սիրիացի փախստականներ: Ակնկալվում է, որ այսօր նրանց թիվը կհասնի 30 հազարի:
Ներկայումս Թուրքիայում ապաստանում է 3 միլիոն 600 հազար սիրիացի փախստական: