Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Վաշինգթոնից Patriot հակաօդային և հակահրթիռային համակարգեր է խնդրել՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում արդյունավետ գործողություններ ծավալելու նպատակով: Ըստ Al Jazeera-ի՝ այս մասին Չավուշօղլուն լրագրողներին ասել է փետրվարի 29-ին՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ միայն փետրվար ամսվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերի ձեռնարկած հարձակողական գործողությունների հետևանքով Իդլիբում սպանվել են 55 թուրք զինծառայողներ: Նախագահ Թայիփ Էրդողանը սպառնացել է ճնշել սիրիական ուժերին, եթե նրանք չնահանջեն դեպի իրենց նախնական դիրքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով չմիջամտել Սիրաիյի հետ իրենց առճակատմանը: