Երկաթուղային ողբերգական վթար Պակիստանում: Գնացքի ու ավտոբուսի բախման հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 23 ուղևոր:
Պակիստանի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ դեպքի վայրում մահացել է 19 մարդ, մյուսները՝ հիվանդանոցում: Տուժածներից 18-ի վիճակը ծանր է: Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
Վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ ավտոբուսը ցանկացել է շրջանցել խցանումն ու չի նկատել մոտեցող գնացքը: