Լեհաստանում մեկնարկում են Եվրոպայում վերջին 25 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի ամենախոշոր Defender-Europe մանևրումները: Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական վարժանքներին կմասնակցի 37 հազար զինվորական, որոնցից կեսից ավելին ամերիկացիներ են: Միացյալ Նահանգների զինված ուժերի առաջին զինվորականներն արդեն հատել են Լեհաստանի սահմանը:
Առաջիկա շաբաթներին Լեհաստան կժամանեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի հազարավոր զինվորականներ: