Այս տարի Գյումրիում նախատեսված են բազմաբնույթ սուբվենցիոն ծրագրեր՝ փողոցների հիմնանորոգումից մինչև շատրվանների արդիականացում, այգիների հիմնում ու հասարակական զուգարանների կառուցում։ Քաղաքապետարանը մտադիր է նաև հասարակական տրանսպորտի նոր ուղղություն ստեղծել հատուկ զբոսաշրջիկների համար։
Տրանսպորտային նոր միջոցներ ձեռք կբերեն, որոնք կսպասարկեն «Շիրակ» օդանավակայանից և «Գյումրի» կայարանից քաղաքի կենտրոն ուղղությունները։