Ադրբեջանում բախումներ են տեղի ունեցել կորոնավիրուսի կասկածանքով Ջալիլաբադի հիվանդանոցում տեղափոխված անձանց ու իրավապահների միջև:
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ կարանտինի մեջ գտնվող անձանց և նրանց հարազատների նկատմամբ կիրառվել է ուժ, երբ նրանք սկսել են բողոքել հիվանդանոցի հակահիգիենիկ պայմաններից, դիմակների և այլ հիգիենիկ պարագաների բացակայությունից:
Հիվանդանոցը այժմ հսկում են ոստիկանության հատուկջոկատայինները:
Ադրբեջանի հիվանդանոցներում կորոնավիրուսի կասկածանքով 200 մարդ է գտնվում կարանտինի մեջ, այժմ հայտնի է միայն մեկ հաստատված դեպքի մասին. վարակակիրը, ադրբեջանական աղբյուրների համաձայն, Ռուսաստանի քաղաքացի է: