Սիրիայում Թուրքիայի գործողությունները հավանության չեն արժանանում արաբական աշխարհում: Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ թագավորությունը չի «պաշտպանում Սիրիայում Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը»: Սաուդյան Արաբիայի թագավորը դեռևս նոյեմբերին էր հայտնել, որ արաբական հանրապետությունում Թուրքիայի ռազմական միջամտությունը երկրի ինքնիշխանության բացահայտ ոտնահարում է: Սաուդցի բարձրաստիճան պաշտոնյաները միակարծիք են, որ Թուրքիայի գործողություններն ուղղված են արաբական աշխարհի դեմ: