ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով կարող են չեղարկել առաջիկայում նախատեսված միջազգային հանդիպումները:
«Առողջ մարդիկ ավելի կարևոր են, քան ֆուտբոլային հանդիպումները: Պետք է ուշադրությամբ հետևենք կորոնավիրուսի տարածմանն ու որոշում ընդունենք:
Եթե վիրուսը շարունակի էլ ավելի մեծ թափ հավաքել, մենք կչեղարկենք միջազգային հանդիպումները»,- հայտարարել է Ինֆանտինոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պատճառով կարող են հետաձգվել և նույնիսկ չեղարկվել Օլիմպիական խաղերն ու Եվրո-2020-ը: