Միացյալ Նահանգներն ու «Թալիբան» շարժման ղեկավարությունը Կատարում հրադադարի հաստատման համաձայնագիր կստորագրեն՝ նախադրյալներ ստեղծելով Աֆղանստանում տարիներ շարունակվող պատերազմի ավարտի ու երկրում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար: Դոհայում անցկացվող բանակցություններին մասնակցում են Միացյալ Նահանգների, Աֆղանստանի, Հնդկաստանի, Պակիստանի, ՄԱԿ-ի դիվանագետներն ու բարձրաստիճան քաղաքական գործիչներ և «Թալիբան» շարժման ներկայացուցիչներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Աֆղանստանի իշխանություններին հորդորել է օգտվել երկրում խաղաղություն հաստատելու և ժողովրդի համար նոր ապագա ստեղծելու հնարավորությունից: