«Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 6:0 հաշվով պարտվեց «Բավարիային»: Մյունխենյան թիմում աչքի են ընկել Սերժ Գնաբրին, Ջոշուա Կիմիխը, Ջոշուա Զիրկզեեն, Ֆիլիպե Կոուտինյոն և Լեոն Գորեցկան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը հայտավորված չէր խաղին նախապես պլանավորված վիրահատության պատճառով:
Հիշեցնենք, որ այս պարտությունից հետո «Հոֆենհայմը» մրցաշարային աղյուսակում 8-րդն է՝ 24 միավորով: