Նշանավոր ռոք երաժիշտ Ջոն Բոնջովին հայտարարել է, որ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումից առաջ ալկոհոլ են օգտագործել:
Բոնջովին պատմել է, որ ինքն իջևանել էր այն նույն հյուրանոցում, որտեղ գտնվում էին նաև Լոնդոն ժամանած Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները:
«Ես իմ գործերով այդ հյուրանոցի բարում էի. հանդիպումից առաջ այնտեղ էին նաև «Բավարիայի» ֆուտբոլիստները, որոնք վիսկի և գարեջուր էին խմում, ինչը, սակայն, նրանց չխանգարեց ջախջախել «Չելսիին»: Երևի թե իմ այս խոսքերից հետո ոմանք խնդիրներ կունենան»,- talkSPORT-ի եթերում ասել է երաժիշտը:
Լոնդոնում կայացած հանդիպումը «Չելսիի» դեմ ավարտվել էր մյունխենցիների ջախջախիչ հաղթանակով՝ 3:0: